«Բարսելոնայի» երկրպագուները դժգոհ են այն փաստից, որ թիմի ավագ Լիոնել Մեսսին մտադիր է լքել ակումբը:
Թիմի երկրպագուները երեկ երեկոյան հավաքվել էին ակումբի գրասենյակի մոտ և վանկարկում էին «Պահանջում ենք Բարտոմեուի հրաժարականը», հայտնում է RAC1-ը:
#frac1 | 📹 Alguns aficionats del Barça demanen la dimissió de Bartomeu davant les oficines del club després de saber-se que Messi ha comunicat que vol marxar. pic.twitter.com/hBhYgnWRju
— Esports RAC1 (@EsportsRAC1) August 25, 2020
Երեկ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» ավագ, առաջատար, բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու ու ակումբի լեգենդ Լիոնել Մեսսին ֆաքսի միջոցով հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է հեռանալ թիմից։