«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է մարտին հնարավոր միջազգային դադարը.
«Ես կարծում եմ՝ բոլոր ակումբները կհամաձայնեն, որ ստեղծված իրավիճակում մենք չենք կարող հենց այնպես ֆուտբոլիստներին բաց թողնել իրենց հավաքականներ:
Մեզ սպառնում է մի իրավիճակ,երբ միջազգային դադարից վերադառնալուց հետո բոլոր խաղացողները ստիպված կլինեն 10-օրյա մեկուսացում անցնել, իսկ դա պարզապես անհնար է:
Հասկանում եմ ֆուտբոլային ասոցիացիաների շահերը, բայց չենք կարող այնպես անել, որ բոլորը երջանիկ լինեն: Ֆուտբոլիստները վարձատրվում են ակումբների կողմից, այնպես որ մեր շահերը պետք է առաջնային լինեն»: