«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստները երեկ կորոնավիրուսի թեստավորման հերթական էտապն են անցել:
Լրագրող Արանկա Ռոդրիգեսը Twitter-ի իր էջում գրել է, որ «արքայական» ակումբի բոլոր ֆուտբոլիստների թեստերի պատասխանները բացասական են:
Վաղը «Ռեալի» ֆուտբոլիստները ևս մեկ անգամ են թեստավորվելու՝ հետևելով UEFA-ի սահմանած կանոններին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ դրական էր եղել Մարիանո Դիասի Covid-19-ի թեստի պատասխանը: