Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին մեդալը։ 63 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանացավ Կարեն Ասլանյանը։
Եզրափակիչ գոտեմարտում հայ ըմբիշը մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհատ Մամեդլիի հետ և առավելության հասավ 8:4 հաշվով՝ նվաճելով ոսկե մեդալ։
Մինչ եզրափակիչ դուրս գալը, Ասլանյանը տարել էր չորս անընդմեջ ժամանակից շուտ հաղթանակ։ Նախնական փուլերում նա բացահայտ առավելությամբ պայքարից դուրս էր թողել մոլդովացի Կորնելիու Ռուսուին (10:0), ղրղզ Աֆթանդիլ Տալաիբեկ Ուուլուին (8:0) և ուզբեկ Օզոդբեկ Խալիմբոևին (9:0)։ Կիսաեզրափակիչում հայ մարզիկը 12:4 հաշվով հաղթել էր Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանին։



























































