Կատալոնական «Բարսելոնան» միջնորդների միջոցով կապ է հաստատել «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարության հետ՝ հայտնելով հարձակվողներ Էրլինգ Հալանդի և Ժերեմի Դոկուի տրանսֆերների շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին։
Ինչպես X սոցիալական ցանցի իր էջում հայտնում է indykaila News-ը, «կապտանռնագույնները» դիտարկում են նշված ֆուտբոլիստներին առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերելու տարբերակը։
Էրլինգ Հալանդը «քաղաքայինների» գույները պաշտպանում է 2022 թվականի ամռանից։ Ընթացիկ մրցաշրջանում նորվեգացի ռմբարկուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 13 գոլի հեղինակ։ Հարձակվողի գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2034 թվականի ամառը։
Ինչ վերաբերում է Ժերեմի Դոկուին, ապա բելգիացի վինգերը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը։
Այս մրցաշրջանում անցկացրած 6 խաղում նա աչքի է ընկել մեկական գոլով և գոլային փոխանցմամբ։ Դոկուի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2031 թվականի ամառը։




























































