ՊՍԺ-ն հետաքրքրված է Բիլբաոյի «Ատլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսի տրանսֆերով։ Փարիզյան ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության տարբերակը դիտարկում է Խվիչա Կվարացխելիայի ծանր վնասվածքի ֆոնին, հաղորդում է Sport.es-ը՝ հղում անելով Eurosport-ին։
Նշվում է, որ իսպանացի խաղացողը փարիզցիների կազմն ուժեղացնելու գլխավոր թեկնածուներից մեկն է, քանի որ ֆրանսիական գրանդն արդեն մի քանի տարի է՝ հետևում է նրա ելույթներին։
Հիշեցնենք, որ Կվարացխելիան աջ ծնկի խաչաձև կապանի պատռվածք էր ստացել հոկտեմբերի 20-ին կայացած Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի՝ «Բարսելոնայի» դեմ խաղում (4-2)։ Սպասվում է, որ վրացի ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառնա 2027 թվականի մայիսից ոչ շուտ։
Ընթացիկ մրցաշրջանում Ուիլյամսը Իսպանիայի Լա lիգայում մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ Ըստ հեղինակավոր Transfermarkt պորտալի տվյալների՝ «Ատլետիկի» ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։




























































