TEAtalk-ի տվյալներով՝ «Ֆուլհեմի» ղեկավարությունը դեռևս փնտրում է նոր գլխավոր մարզչի, այն բանից հետո, երբ Մարկո Սիլվան հրաժարական տվեց իր պաշտոնից:
Նշվում է, որ ակումբը ներկայումս դիտարկում է երեք թեկնածու, այդ թվում՝ «Լիվերպուլի» նախկին մարզիչ Արնե Սլոտին, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ռուբեն Ամորիմին և «Բրենտֆորդի» ու «Տոտենհեմի» նախկին մարզիչ Թոմաս Ֆրանկին։
Այս շաբաթ լոնդոնյան ակումբի խորհուրդը նիստ կանցկացնի՝ ակումբի մարզչական պաշտոնի հիմնական թեկնածուի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար։
Պրեմիեր լիգայի մրցաշրջանի ավարտին «Ֆուլհեմը» 52 միավորով զբաղեցրեց աղյուսակի 11-րդ հորիզոնականը։




























































