Օրեր առաջ` մայիսի 17-ին Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում պաշտոնապես նշանակված Խաբի Ալոնսոն արդեն իսկ սկսել է թիմի կազմավորման աշխատանքները։
Թեև իսպանացի մասնագետն իր պարտականությունների կատարմանը կանցնի միայն հուլիսի 1-ից (կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր), նա անգլիական ակումբի սեփականատերերին խնդրել է գնել Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է Football 365-ը։
Աղբյուրի տեղեկություններոբ` լոնդոնյան ակումբն ընդառաջել է նոր մարզչի խնդրանքին և արդեն կապ է հաստատել Մբապեի մոր հետ, որը նաև հանդիսանում է նրա գործակալը։ Ալոնսոն պնդում է այս գործարքի իրականացման հարցում, քանի որ մադրիդյան թիմում աշխատելու ժամանակահատվածում լավ հարաբերություններ է ունեցել ֆրանսիացու հետ և այժմ ցանկանում է վերամիավորվել նրա հետ «Սթեմֆորդ Բրիջում»։ Իր հերթին, «արքայական» ակումբը ամենևին էլ մտադիր չէ վաճառել թիմի գլխավոր աստղերից մեկին։
Հիշեցնենք, որ Մբապեն ՊՍԺ-ից որպես ազատ գործակալ «Ռեալ» էր տեղափոխվել 2024 թվականի ամռանը՝ մադրիդցիների հետ պայմանագիր կնքելով մինչև 2029 թվականի հունիսը։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 43 հանդիպումներում դարձել է 41 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ներկայումս ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 միլիոն եվրո։
























































