Ֆուտբոլի Եվրոպայի Մ-17 տարեկանների առաջնության որակավորման երկրորդ փուլի B լիգայի 5-րդ խմբի առաջին տուրում Հայաստանի Մ-17 հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կամային ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հասակակիցների հետ (2-2):
Հանդիպման առաջին խաղակեսում հյուրերը երկու գնդակի առավելություն ստացան. 20-րդ րոպեին հաշիվը բացեց Տիագո Մարտինսը, իսկ 33-րդ րոպեին Շառլ Էլոմբոն կրկնապատկեց այն։ Սակայն հայ պատանիները կարողացան արագ բեկել խաղի ընթացքը երկրորդ խաղակեսում։ 64-րդ րոպեին Արսեն Առաքելյանը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ ընդամենը մեկ րոպե անց՝ 65-րդ րոպեին, Անդրանիկ Երվանդյանը վերականգնեց հավասարությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
Նշենք, որ այսօր կայացած խմբի մյուս խաղում Հունգարիայի Մ-17 հավաքականը 4-0 հաշվով առավելության հասավ Լիխտենշտեյնի նկատմամբ:
Ալեքսանդր Պետրոսյանի գլխավորած թիմն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 25-ին՝ մրցելով Հունգարիայի ընտրանու հետ:
Հանդիպման տեսագրությունը
Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման երկրորդ փուլի B լիգայի B5 խմբի մրցաշարային աղյուսակը` ստորև.




























































