Լոնդոնի «Չելսիի» եզրային պաշտպան և կատալոնական «Բարսելոնայի» ակադեմիայի սան Մարկ Կուկուրելյան ուշագրավ և հումորային հայտարարություն է արել՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք պատրաստ է զոհաբերել իր այցեքարտը դարձած երկար մազերը։
Լրագրողի հետ զրույցում իսպանացի ֆուտբոլիստը հետևյալ կերպ է արձագանքել հնչած հարցերին․
— Կսափրեի՞ք Ձեր գլուխը, եթե հաղթեիք աշխարհի առաջնությունում։
«Ո՛չ, իմ մազերն ինձ համար սրբազան են»։
— Իսկ եթե ստիպված լինեիք ընտրություն կատարել մազերը կտրելու և Մադրիդի «Ռեալում» խաղալու միջև, ո՞րը կընտրեիք։
«Դե, այդ դեպքում այո, ես կսափրեի գլուխս»։
Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» համակարգում հանդես է եկել 2012-ից մինչև 2020 թվականը, որից հետո տեղափոխվել է «Խետաֆե»։ Արդեն 2022 թվականի ամռանը Կուկուրելյան համալրել է լոնդոնյան «Չելսիի» շարքերը։ Նշենք նաև, որ 2024 թվականի ամռանը նա Իսպանիայի ազգային հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն։
























































