Մադրիդի «Ռեալի» ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր նպատակներից մեկը դաշտի միջին օղակի ուժեղացումն է:
Ինչպես տեղեկացնում է AS պարբերականը, մադրիդյան ակումբը կազմել է երեք կենտրոնական կիսապաշտպաններից բաղկացած կարճ ցուցակ, որում, սակայն, Ռոդրիի անունը բացակայում է։ Այդ ցուցակն ունի հետևյալ տեսքը. Ադամ Ուորթոն («Քրիսթալ Փելաս»), Կես Սմիթ («ԱԶ Ալկմար») և Վիտինյա (ՊՍԺ)։
Ավելի վաղ մամուլում արդեն շրջանառվում էին այս ֆուտբոլիստների անունները՝ կապված «արքայական» ակումբի հետ։ Միևնույն ժամանակ նշվում է, որ մադրիդցիների համար խիստ բարդ կլինի իրագործել Վիտինյայի տրանսֆերը՝ ՊՍԺ-ի հետ ունեցած լարված հարաբերությունների պատճառով։
Հավելենք, որ 26-ամյա Վիտինյայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 110 մլն եվրո, 22-ամյա Ուորթոնինը՝ 60 մլն, իսկ 20-ամյա Սմիթինը՝ 20 մլն եվրո։


























































