Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Քրիստոֆ Ֆրոյնդը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ կիսապաշտպան Լեոն Գորեցկան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից։
Ավելի վաղ 30-ամյա ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում կատարած գրառմամբ ինքն էր հայտնել մյունխենյան ակումբից սպասվող հեռանալու վերաբերյալ։ Մամուլի ասուլիսի ժամանակ ակումբի պաշտոնյան մեկնաբանել է իրավիճակը․
«Մենք անկեղծ զրույց ենք ունեցել Լեոնի հետ սպասվող ամառվա վերաբերյալ։ Այժմ կարող ենք փաստել՝ Լեոնի ժամանակը «Բավարիայում» ամռանը կավարտվի։ Ութ հաջող տարիներից հետո նա կարիերան կշարունակի այլ ակումբում»։
Լեոն Գորեցկան «Բավարիային» միացել է 2018 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում գերմանացի կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։



























































