Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին ազդրի վնասվածք է ստացել, հայտնում է մադրիդյան ակումբի կայքը։
25-ամյա ֆրանսիացու մոտ ախտորոշվել է ձախ ոտքի կիսաջլային մկանի վնասվածք։ Վերականգնման ժամկետների մասին պաշտոնապես չի հաղորդվում, սակայն, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, կիսապաշտպանը բաց կթողնի մոտ երեք շաբաթ։
Ընթացիկ մրցաշրջանում Չուամենին «Ռեալի» կազմում անցկացրել է 15 հանդիպում բոլոր մրցաշարերում։
Խաբի Ալոնսոյի թիմը Իսպանիայի առաջնության հաջորդ խաղում կիրակի օրը արտագնա հանդիպում կունենա «Ռայո Վալյեկանոյի» հետ։
























































