Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը Կիպրոսում անցկացվող ՈւԵՖԱ-ի Եվրոպայի Մ-17 առաջնության առաջին փուլում պարտություն կրեց Հյուսիսային Իռլանդիայի հասակակիցներից (1-2):
Հյուսիսային Իռլանդիայի պատանեկան թիմի կազմում գոլերով աչքի ընկան Էամոն Տոհիլը և Ջոել Կեռը՝ համապատասխանաբար 21-րդ և 40-րդ րոպեներին։ Մեր երիտասարդական ընտրանու միակ գոլը 45+2-րդ րոպեին հեղինակեց Արմեն Ղազարյանը։
Հաջորդ հանդիպումը մեր Մ-17 ընտրանին կանցկացնի Ֆինլանդիայի հասակակիցների դեմ։ Խաղը կկայանա հոկտեմբերի 31-ին։




























































