«Բարսելոնայի» նախկին կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Մարսելոյի հետ քննարկել է Իսպանիայի 2017 թվականի Սուպերգավաթը, որտեղ «սերուցքայինները» երկու խաղերի արդյունքում 5:1 հաշվով հաղթել էին կապտանռնագույններին։
Առաջին հանդիպման ժամանակ կարմիր քարտ էր ստացել «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ 80-րդ րոպեին պորտուգալացին նախազգուշացում էր ստացել գոլ խփելուց հետո մարզաշապիկը հանելու համար։ Երկու րոպե անց Ռոնալդուն հեռացվել էր խաղադաշտից՝ տուգանային հրապարակում ընկնելուց հետո ցուցադրական սիմուլյացիայի համար։ Այնուհետև հարձակվողը հրել էր հանդիպման մրցավարին և ավելի ուշ որակազրկվել հինգ խաղով։
Մարսելո. Կրիշտիանուի նկատմամբ ակնհայտ տասնմետրանոց կար։ Նա դեղին քարտ ստացավ, իսկ հետո հեռացվեց մրցավարին հրելու համար։
Պիկե. Մրցավարին հրելու համար նրան դեղին քարտ տվեցին, թեև դա պետք է լիներ կարմիր, իսկ նա դեռ սկսեց բողոքել։ Դա մաքուր կարմիր քարտ է, զարմանալի է։ Նրանք բողոքում են, երբ չեն կարող խաբել. դա «Ռեալի» ԴՆԹ-ն է, — ասել է Պիկեն Plex YouTube ալիքի եթերում։
























































