Հուլիսի 15-ին կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության և Առաջին խմբի 2025/26 մրցաշրջանի վիճակահանությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Գավաթի խաղարկության վիճակահանության արդյունքում նախնական փուլի հետևյալ զույգերն են ձևավորվել.
«Միկա» – «Սարդարապատ»
«Վայք» – «Կիլիկիա»
«Բենտոնիտ» – «Անդրանիկ»
«Արարատի Արաքս» – «Լեռնային Արցախ»
«Սյունիք» – «Հայք»
«Գանձասար» – «Ալաշկերտ»
Առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ:
«Փյունիկ», «Ուրարտու», «Վան», «Արարատ», «Շիրակ» և ԲԿՄԱ թիմերը գավաթի խաղարկությունում պայքարը կսկսեն 1/8 եզրափակիչից: Fastex Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոն «Նոա»-ն և փոխչեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն մրցաշարին կմիանան քառորդ եզրափակիչից: Քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ փուլերում կկայանա երկու հանդիպում:
Հայաստանի Առաջին խմբի 2025/26 մրցաշրջանի վիճակահանության արդյունքում մասնակից ակումբներին բաժին ընկան հետևյալ խաղային համարները.
«Արարատ-Արմենիա-2»
«Անդրանիկ»
«Սյունիք»
«Բենտոնիտ»
«Վան-2»
«Ուրարտու-2»
«Շիրակ-2»
«Նոա-2»
ԲԿՄԱ-2
«Լեռնային Արցախ»
«Փյունիկ Ակադեմիա»
«Սարդարապատ»
«Արարատ-2»
«Արարատի Արաքս»
«Հայք»
«Միկա»
Առաջին մրցափուլի զույգերն են.
«Արարատ-Արմենիա-2» – «Միկա»
«Անդրանիկ» – «Հայք»
«Սյունիք» – «Արարատի Արաքս»
«Բենտոնիտ» – «Արարատ-2»
«Վան-2» – «Սարդարապատ»
«Ուրարտու-2» – «Փյունիկ Ակադեմիա»
«Շիրակ-2» – «Լեռնային Արցախ»
«Նոա-2» – ԲԿՄԱ-2
Ամբողջական խաղացանկը կհրապարակվի առաջիկա օրերին: Հայաստանի Առաջին խմբի մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 4-ին:




























































