«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Լուի վան Գալը նշել է, որ այլևս ակումբը չի դիտարկում որպես ֆուտբոլային, այլ որպես առևտրային։
Անցյալ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» Ռուբեն Ամորիմի գլխավորությամբ Անգլիայի Պրեմիեր լիգայի աղյուսակում զբաղեցրեց 15-րդ տեղը և հասավ նաև Եվրոպա լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվեց «Տոտենհեմին»։
«Դա դեռևս առևտրային ակումբ է, ոչ թե ֆուտբոլային։ Ես դա արդեն ասել եմ։ Միշտ դժվար է, երբ մարզիչը չի որոշում, թե որ ֆուտբոլիստներն են գալիս թիմ։
Կարծում եմ՝ այդպես պետք է լինի, երբ մարզիչը ֆուտբոլիստներ է ընտրում, քանի որ այդ դեպքում կարող ես նրան ազատել աշխատանքից, եթե թիմը նրա ղեկավարությամբ արդյունք չի տալիս։ Բայց երբ ուրիշ մարդիկ ֆուտբոլիստներ են գնում, ապա խնդիր է առաջանում. քեզ անհրաժեշտ է մարզչի գիտելիքներն ու հասկացողությունը, քանի որ նա է այդ ֆուտբոլիստներին մարզողը։ Օրինակ՝ Արնե Սլոտն է «Լիվերպուլում» իր տեխնիկական մենեջերին ասում, որ պետք է գնել այս ֆուտբոլիստին․ ուշադրություն դարձրեք դրան», — վան Գալի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։