«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը խոսել է պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի մասին։
Ֆուտբոլիստը վերջերս հայտարարեց ակումբից հեռանալու իր որոշման մասին։
Սպասվում է, որ Տրենտը կտեղափոխվի «Ռեալ Մադրիդ», որը շուտով կգլխավորի Խաբի Ալոնսոն։
«Տրենտը միևնույն է հեռանալու է, այնպես որ, ինչու՞ ոչ, սա կարող է լինել առաջին նվերը, որ կարող եմ անել Խաբի Ալոնսոյին… Կարծում եմ՝ կային որոշակի պահեր, երբ նա կարող էր ավելին անել, մեղմ ասած։ «Ես նրան ասացի, որ նա շատ ավելի լավ պաշտպան է, քան մարդիկ կարծում են, բայց դա միշտ չէ, որ երևում է», — ասել է Սլոտը լրագրող Լյուիս Սթիլին։
Այսպիսով, Սլոտն ակնարկել է, որ Տրենտը կտեղափոխվի մադրիդյան թիմ, իսկ Ալոնսոն կգլխավորի իսպանական ակումբը։