«Տոտենհեմի» ավագ Սոն Հին Մինը խոսել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջիկա հանդիպման մասին։
«Եվրոպա լիգան հաղթելը մեզ համար մեծ հաջողություն կլինի։
Առաջին քայլը միշտ ամենադժվարն է։ Եթե մենք կարողանանք հաղթել, ապա կփոխենք «Տոտենհեմի» մտածելակերպը և կպայքարենք ավելիի համար», — Սոնի խոսքերն է փոխանցում Talksport-ը։
Եվրոպա լիգայի եզրափակիչը «Տոտենհեմի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև կկայանա այսօր՝ մայիսի 21-ին։ Հանդիպումը նախատեսված է մեկնարկել ժամը 23:00-ին։