«Լիվերպուլի» մարզիչ Արնե Սլոտն Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանն անվանել է պատմության մեջ ամենաուժեղը:
«Կարծում եմ, որ ԱՊԼ-ն այժմ ավելի ուժեղ է, քան երբևէ:
Ես շատ եմ լսում դրա մասին, քանի որ ընդհանուր մակարդակը բարձրանում է: Նույնիսկ Պեպն ասաց, որ քանի դեռ նա կենդանի է, չի լինի մեկ այլ թիմ, որը կվաստակի 100 միավորից ավելի և չորս անգամ անընդմեջ հաղթի Պրեմիեր լիգան, քանի որ ավելի ու ավելի շատ ակումբներ ունեն լավ ֆուտբոլիստներ։
Ես, ինչպես նա, ամբողջ տարին ասում էի, որ բոլոր թիմերը, նույնիսկ հետնապահները ունեն ֆուտբոլիստներ, ովքեր կարող են հանդես գալ ցանկացած գրանդ ակումբում:
Թիմերի՝ միավորներ կորցնելու պատճառն այն է, որ լիգան ուժեղանում է: Եվ այն, որ մենք հիմա այդքան միավորներ ունենք, հավանաբար հաճոյախոսություն է մեզ համար»,- մեջբերում է «Լիվերպուլի» մարզիչին The Guardian-ը: