Ա Սերիայի 2024/2025 մրցաշրջանի 26-րդ տուրում «Տորինոն» սեփական հարկի տակ ընդունել է «Միլանին» և 2:1 հաշվով հաղթանակ է տարել։
Հաշիվը բացվել է հանդիպման հինգերորդ րոպեին, երբ «Միլանի» պաշտպան Մալիկ Ցշաուն գնդակն ուղարկել է սեփական դարպասը։ 74-րդ րոպեին Տեյանի Ռեյնդերսը հավասարեցրել է հաշիվը։ 76-րդ րոպեին Գվիդաս Գինեյտիսը առաջ է մղել դաշտի տերերին։ Խաղի 33-րդ րոպեին էլ Քրիստիան Պուլիշիչը վրիպել է 11-մետրանոցից:
Հանդիպման գոլերի տեսանյութը՝ քիչ անց:
Անցկացրած 26 խաղից հետո «Տորինոն» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 31 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը։ «Միլանը» 25 խաղից հետո 41 միավորով 7-րդ տեղում է։



























































