Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին «РБ Спорт» թղթակցի հետ զրույցում կիսվել է Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների միջև ընկերական հանդիպման հնարավորության մասին իր կարծիքով։
«Դրական եմ վերաբերվում Հայաստանի և Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականների միջև ընկերական հանդիպման անցկացման հնարավորությանը։ Նման խաղը օգտակար կլիներ երկու հավաքականների համար։ Նախ, Հայաստանը կարող էր ստուգել իր ուժերը ուժեղ թիմի ֆոնին։ Երկրորդ, Ռուսաստանը կունենար լավ մրցակից, հատկապես հաշվի առնելով, որ վերջին շրջանում հետաքրքիր հանդիպումներ քիչ են եղել։ Բայց ես չգիտեմ, թե որքանով է իրական նման խաղի կազմակերպումը», – ասել է Բերեզովսկին։
Ռուսաստանի հավաքականը 2022 թվականի գարնանից ի վեր չի մասնակցում միջազգային մրցաշարերի։