Այս շաբաթ «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայում 2-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։ Խաղից հետո «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը նշել է, որ «Լիվերպուլն» այս պահին Եվրոպայի լավագույն թիմն է։
Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Արնե Սլոտը պատասխանել է անգլիացու խոսքերին.
«Եթե Բելինգհեմը նկատի ունի մեր արդյունքները Չեմպիոնների լիգայում, ապա մենք առաջին տեղում ենք, և ճիշտ է, որ այս հինգ հանդիպումներում մենք ավելի լավն ենք:
Բայց ես դա արդեն ասացի երեկ երեկոյան և նորից կասեմ՝ Եվրոպայի լավագույն թիմը դեռևս Մադրիդի «Ռեալն» է, քանի որ նրանք անցյալ տարի հաղթել են Չեմպիոնների լիգան: Ով այս մրցաշրջանում հաղթի այս մրցաշարում, կկարողանա իրեն լավագույնն անվանել։ Մենք մինչ այժմ ընդամենը հինգ հանդիպում ենք անցկացրել»,- մեջբերում է Սլոտին Goal-ը:
























































