Առաջիկա ամռանը «Լիլի» լավագույն ռմբարկու Ջոնաթան Դեյվիդը կլինի տրանսֆերային շուկայի ամենացանկալի հարձակվողներից մեկը: Ինքը՝ խաղացողը, նշել է, թե որտեղ կցանկանար շարունակել կարիերան։
«Բարսելոնան» միշտ եղել է այն թիմը, որին ես մանկուց աջակցել եմ։ Երբ մեծանում ես ինչ-որ ակումբի երկրպագելով միշտ ցանկանում ես խաղալ նրա կազմում»
Ավելի վաղ հաղորդվում էր, կանադացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնան»: Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը ֆրանսիական ակումբի կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշենք, որ Դեյվիդի պայմանագրի ժամկետը «Լիլի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Սպասվում է, որ նա կդառնա ազատ գործակալ։