Կատալոնական «Բարսելոնայի» և ամերիկյան Nike ընկերության միջև 10 ամիս տևած բանակցություններից հետո որոշում է կայացվել երկարաձգել պայմանագիրը մինչև 2038 թվականը։ Գործող համաձայնագրի ժամկետը պետք է ավարտվեր 2028 թվականին։ Ըստ AS-ի, այս գործարքը «Բլաուգրանային» կբերի մոտ 1,7 միլիարդ եվրո 14 տարվա ընթացքում, եթե պայմանագրային բոլոր պայմանները կատարվեն:
Այնուամենայնիվ, «Բարսելոնան» դեռևս չի կարող գրանցել Դանիել Օլմոյին և Պաու Վիկտորին դեկտեմբերի 31-ից հետո: Բանն այն է, որ Nike-ի հետ պայմանագրից ստացված նոր եկամուտներից երկարաձգման համար ակումբը կկարողանա օգտագործել միայն մոտ 11 միլիոն եվրո բոնուսի համաչափ բաշխումից, քանի որ միջոցների զգալի մասն արդեն ներդրվել է այս մրցաշրջանի բյուջեում։
Դանիել Օլմոն «Բարսելոնա» է տեղափոխվել այս ամառ գերմանական «Լայպցիգից»: Ըստ Transfermarkt-ի տրանսֆերի գումարը կազմել է 55 միլիոն եվրո: