«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»: Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը շատ ուշադիր հետևում է Սալահի շուրջ ստեղծված իրավիճակին, քանի որ նրա աշխատանքային պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։
Հաղորդվում է, որ Սալահը ցանկանում է նոր էջ շրջել իր կարիերայում և նրան գրավում է «Բարսելոնայի» նախագիծը:
Հիշեցնենք, որ եգիպտոսցին «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 15 հանդիպման, դարձել 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: