Հայաստանի Մ-17 հավաքականը հոկտեմբերի 9-ին Սլովենիայում անցկացրել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Մ-17 առաջնության առաջին ռաունդի մինի-մրցաշարի առաջին հանդիպումը։
Մ-17 հավաքականը Սլովենիայի Պտույ քաղաքի «Մեստնի» մարզադաշտում հանդիպել է Լեհաստանի ընտրանու հետ։ Խաղն ավարտվել է 8-0 հաշվով՝ Լեհաստանի հաղթանակով, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Լեհաստան Մ-17 – Հայաստան Մ-17` 8:0 (6:0)
Սլովենիա, Պտույ, «Մեստնի» մարզադաշտ
Մրցավար՝ Ռոման Ժիտարի (Մոլդովա)
Գոլերը՝ Կարմելիտա 11′, 41′, Սինյավսկի 18′, 30′, 37′, Ֆալկևիչ 39′, Սկորբ 70′, Դելիկատ 85′
Հայաստան
1. Արթուր Պետրոսյան, 3. Էդգար Պողոսյան, 15. Շանթ Բեյբության, 5. Դավիթ Դոխոյան, 4. Հայկ Ղուկասյան, 8. Մարտին Շահգելդյան, 16. Ավետ Կասպարով, 10. Դավիթ Բատոյան, 23. Մայքլ Ասիրյան, 11. Սարգիս Գասպարյան, 9. Դավիթ Սիմոնյան
Փոխարինողներ՝ 12. Նուբար Գիշյան, 6. Հայկազ Եղիազարյան, 13. Արթուր Մովսեսյան, 14. Աշոտ Ոսկանյան, 17. Գագիկ Ասատրյան, 18. Հարություն Մովսիսյան, 19. Հայկ Ստեփանյան, 20. Հայկ Հովսեփյան
Գլխավոր մարզիչ՝ Սարգիս Մովսիսյան