«Մանչեսթեր Սիթին» հայտնել է թիմի 23-ամյա պաշտպան Իսա Կաբորեյի հեռանալու մասին։ Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, աֆրիկացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Պորտուգալիայի առաջնությունում։
Կաբորեն վարձավճարով հանդես կգա Լիսաբոնի «Բենֆիկայի» կազմում: Կողմերի միջև կնքված պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Անցած մրցաշրջանում պաշտպանը վարձավճարով հանդես էր գալիս անգլիական «Լյութոն» ակումբում։
Կաբորեն «Լյութոնի» կազմում մասնակցել է 26 հանդիպման և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































