«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի խաղի մասին «Վեսթ Հեմ Յունայթեդի» հետ Անգլիայի առաջնության 3-րդ տուրի խաղում (3:1): Հիշեցնենք, որ այս հանդիպմանը Հոլանդը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։
«Էրլինգն անկասելի է, չկա մի կենտրոնական պաշտպան, որը կարողանա կանգնեցնել նրան։ Նա բոլոր առումներով շատ ավելի լավ է խաղում։
Նա մարզվելուց հետո մնում է ևս կես ժամ: Նրան թիմ է պետք, և նրան պետք է, որ թիմը ավելի շատ փոխանցումներ կատարի վերջին հատվածում:
Էրլինգը միշտ գոլեր է խփում, և դա այն է, ինչ նա պետք է անի: Մեզ գոհացնում է հերթական հեթ-տրիկը, նրա խաղի որակը, նա ամբողջովին ներգրավված էր խաղի մեջ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
























































