Հոլանդացի հարձակվող Վաուտ Վեգորստը դարձել է Ամստերդամի «Այաքսի» խաղացող։ Նա ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր, հայտնում է ամստերդամյան ակումբի մամուլի ծառայությունը։
32-ամյա խաղացողի տրանսֆերային իրավունքները պատկանում էին «Բարնլիին», որը ընթացիկ մրցաշրջանն կանցկացնի Չեմպիոնշիփում։ Սակայն այս ակումբում գտնվելու ընթացքում նա երեք անգամ վարձավճարով խաղացել է՝ «Բեշիքթաշի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Հոֆենհայմի» կազմում։
Դեռևս հայտնի չէ, թե որքան է վճարել «Այաքսը» անգլիական ակումբի Վեգհորստի համար։ Transfermarkt-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։
























































