«Լիվերպուլի» նորեկ Ֆեդերիկո Կիեզան խոսել է «Յուվենտուսից» հեռանալու պատճառների մասին։
«Ցանկանում եմ հստակեցնել «Յուվենտուսի» հետ պայմանագրի երկարաձգման հարցը։ «Յուվենթուսից» երբեք առաջարկներ չեմ ստացել հնարավոր երկարաձգումների վերաբերյալ։ Ինձ տեղեկացրեցին, որ չեմ լինի թիմում նույնիսկ նախքան հավաքի մեկնարկը»,- Կիեզայի խոսքերը մեջբերել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Կիեզան միացավ «Լիվերպուլին» օգոստոսի 29-ին։ Տրանսֆերի արժեքը կազմել է 15 միլիոն եվրո գումարած բոնուսները։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողի աշխատավարձը «Լիվերպուլում» կկազմի տարեկան 5 միլիոն եվրո։
























































