Դանիայի հավաքականի և «Սելթիկի» կիսապաշտպան Մետ Օ’Ռայլին տեղափոխվել է անգլիական «Բրայթոն»։
Ըստ Transfermarkt-ի՝ «Բրայթոնը» ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 30,75 մլն եվրո։
Այս տրանսֆերը ռեկորդային է շոտլանդական ակումբի համար․ «Սելթիկն» ակումբի պատմության մեջ ռեկորդային գումար է վաստակել մեկ ֆուտբոլիստի տրանսֆերից։
23-ամյա Օ’Ռայլին 5 տարվա պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ։
























































