«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի՝ «քաղաքայինների» ճամբար վերադառնալու մասին։
«Սա զարմանալի է։ Թվում է, թե այնքան սովորական է նրան տեսնել հանդերձարանում և պրոցեդուրաների սենյակում: Հիանալի է, որ նա վերադարձավ: Իլկայը զարմանալի ֆուտբոլիստ է, բոլորը վաղուց գիտեին դա։ Չեմ համբերում, որ նորից խաղամ նրա հետ»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը։
Գյունդողանն անգլիական ակումբում հանդես է եկել 2016-ից 2023 թվականներին։
























































