Իսպանացի մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտնել է, որ կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա:
«Ես մտածում եմ կարիերաս Անգլիայում վերսկսելու մասին: Ես որոշ առաջարկներ ունեմ:
Իմ ծառայություններով հետաքրքրված են ԱՊԼ-ի մի քանի ակումբներ»,- մասնագետի խոսքերն է փոխանցում The Sun-ը։
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնությունում Բենիտեսը մարզել է մի քանի ակումբներ՝ Լոնդոնի «Չելսին», «Լիվերպուլը», «Նյուքասլը» և «Էվերտոնը»:
























































