«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է հոլանդացի մասնագետ Արնե Սլոտի աշխատանքի մասին իր կարծիքով, որն այս ամառ գլխավորել է անգլիական ակումբը։
«Ես տեսել եմ «Լիվերպուլի» ընկերական հանդիպումը «Սևիլիայի» հետ (4:1): Այն իսկապես լավն էր։ Պրեմիեր լիգայի «Իպսվիչի» հետ հանդիպման երկրորդ խաղակեսը (0:2) նույնպես ակնհայտորեն բարձր որակ ստացավ։
Բայց կարևոր չէ, թե ինձ դուր է գալիս [թիմի ելույթը], գլխավորն այն է, որ նա շատ լավ մարզիչ է, որն իսկապես բարձրակարգ կազմ ունի և միասնական թիմ։ Այսպիսով, ամեն ինչ պետք է լավ լինի:
Երբ ես դիտում էի «Լիվերպուլի» հանդիպումները, նրանց կատարած աշխատանքը ակնհայտ էր։ Նա նոր գաղափարներ բերեց։ Եվ դա ամենալավ բանն է, որ կարելի է ասել մարզչի մասին»,- Կլոպի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Կլոպը մերսիսայդցիների գլխավոր մարզիչն է եղել 2015 թվականից մինչև 2024 թվականի ամառ։
























































