«Ֆուլհեմը» հայտարարել է «Քրիսթալ Փելասի» պաշտպան Յոակիմ Անդերսենի տեղափոխության մասին։
28-ամյա դանիացին պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառ։ Transfermarkt-ը գործարքի արժեքը գնահատել է 29,5 միլիոն եվրո:
Անդերսենը վարձավճարով արդեն հանդես է եկել լոնդոնցիների կազմում 2020/21 մրցաշրջանում։
Վերջին երեք տարիներին նա հանդես է եկել «Քրիսթալ Փելասում»: Ակումբի կազմում անցկացրած 133 խաղում նա դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































