«Լիվերպուլը» աշխատում է «Նապոլիի» 23-ամյա վինգեր Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Ըստ աղբյուրի՝ մերսիսայդցիները մտադիր են ուժեղացնել հարձակման գիծը։ Այնուամենայնիվ, ընդգծվում է, որ «Լիվերպուլը» պետք է մեծ ջանքեր գործադրի այս տեղափոխությունը կյանքի կոչելու համար։
Նախորդ մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ընդհանուր առմամբ հարձակվողը խաղադաշտում անցկացրել է 3594 րոպե։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 80 միլիոն եվրո:
























































