«Բարսելոնան» հրաժարվել է «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուի գնման իրավունքից։ Այս մասին հայտնում է deadlinedaylive-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ կատալոնական գրանդը հրաժարվել է խաղացողից՝ աշխատավարձի բարձր պահանջների պատճառով։ Կանսելուն ցանկանում էր ստանալ տարեկան 17 միլիոն եվրո, ինչը անընդունելի էր «Բարսելոնայի» ղեկավարության համար։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Մանչեսթեր Սիթին» մոտ է Կանսելուին Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլալին» վաճառելուն։ Անգլիայի չեմպիոնն այս գործարքից կարող է վաստակել մոտ 35 միլիոն եվրո։