«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան վստահ է, որ թիմի հարձակվող Էրլինգ Հալանդը, վիճակագրության առումով, հասել է լեգենդար Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի մակարդակին։
«Վիճակագրության առումով Էրլինգ Հոլանդը նույն մակարդակի վրա է, ինչ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն:
Նրանք գերակայել են վերջին տասնամյակում, 15 տարի, բացարձակապես ամեն ինչում: Այնպես որ, ես չգիտեմ, թե ինչպես է նա դա անում, բայց Պրեմիեր լիգայի 100 խաղում 91 գոլ խփելն անհավանական է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
























































