Ռահիմ Սթերլինգը ցանկանում է հեռանալ «Չելսիից»:
Ինչպես հայտնում է The Athletic-ը, կիսապաշտպանն ակումբին հայտնել է իր այդ ցանկության մասին այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ նա ներառված չէ «Չելսիի» ապագա ծրագրերում։ Ընդ որում, Սթերլինգը նախընտրում է մշտական տրանսֆերը, քան վարձակալությունը։
Սպասվում է, որ Սթերլինգն ու «Չելսին» մոտ օրերս բանակցություններ կվարեն և կսկսեն կիսապաշտպանի՝ կարիերան շարունակելու տարբերակների ուսումնասիրությունը:
Ավելի վաղ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան ասել էր, որ հույսեր չի կապում Սթերլինգի հետ։ Անգլիացին չի ընդգրկվել Պրեմիեր լիգայի 1-ին տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի հայտացուցակում։
























































