Լոնդոնի «Չելսիի» աշխատանքը տրանսֆերային շուկայում չի ավարտվի Մադրիդի «Ատլետիկոյի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսի ձեռքբերմամբ։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ֆելիքսի գործարքի ավարտից հետո «Ազնվականները» կփորձեն գնել ևս մեկ հարձակվող։ Հավանական թեկնածուն «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենն է: Պարզ չէ, թե արդյոք լոնդոնյան ակումբը կկարողանա իրեն թույլ տալ «Նապոլիի» թանկարժեք աստղի տրանսֆերը:
Նշվում է, որ Ֆելիքսի տրանսֆերը լոնդոնցիների համար արժեցել է ավելի քան 42 միլիոն եվրո։ Այսպիսով, ընթացիկ տրանսֆերային պատուհանում նոր խաղացողների համար «Չելսիի» ընդհանուր ծախսերը արդեն գերազանցում են 200 միլիոն եվրոն։
























































