Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում «Ուրարտուն» հյուրընկալվել է չեխական «Բանիկին»։
Հանդիպումն անցկացվում է Օստրավայի «Մեստսկի» մարզադաշտում։
Առաջին խաղակեսից հետո Դմիտրի Գունկոյի թիմը պարտվում է մրցակցին 0-3 հաշվով։
Նախ հանդիպման 15-րդ րոպեին չեխական թիմի կազմում աչքի ընկավ բրազիլացի ֆուտբոլիստ Էվերտոնը։ Քիչ անց՝ 22-րդ րոպեին իր թիմի երկրորդ գոլը խփեց Բոուլան, իսկ 4 րոպե անց արդեն աչքի ընկավ Բուչտան։