«Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը» հետաքրքրված են «Լիլի» հարձակվող Ջոնաթան Դևիդով, հայտնում է Sky Sports-ը։
Այս պահին ակումբները դեռ պաշտոնական առաջարկներ չեն արել 24-ամյա կանադացու տրանսֆերի համար, սակայն դիտարկում են այս ամառ խաղացողի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։
Դևիդը «Լիլում» հանդես է գալիս 2020 թվականից։ 2023/24 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 47 խաղում դարձել է 26 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: Նրա պայմանագիրը «Լիլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։