«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատասխանել է իր հասցեին հնչող քննադատություններին։
«Ես տեսնում եմ որոշ մեկնաբանություններ։ Կամ նրանք ֆուտբոլից ոչ մի գիտելիք չունեն, կամ ֆուտբոլային թիմ ղեկավարելու մասին ոչինչ չգիտեն:
Կարծում եմ, որ կան նաև շատ մարդիկ, ովքեր տեսնում են խնդիրները և համբերատար են»,- տեն Հագի խոսքերը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս պահին «Մանչեսթեր Յունայթեդը» 54 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի ութերորդ հորիզոնականը:
























































