Նիդեռլանդական «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը բանակցություններ է վարում անգլիական «Լիվերպուլի» հետ։ Այս մասին հայտնել է իտալացի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ մերսիսայդյան ակումբը 45-ամյա մասնագետի հետ քննարկում է պայմանագրի կետերը։ Նշվում է, որ Արնեն հետաքրքրված է աշխատել «Լիվերպուլում»:
Նա համաձայնել է բանակցել պայմանագրի շուրջ երեքշաբթի՝ ապրիլի 23-ին կայացած նախնական բանակցություններից հետո։
«Լիվերպուլը» նաև քննարկում է «Ֆեյենորդի» հետ առաջիկա ամառ Սլոտի տեղափոխության դիմաց փոխհատուցման չափը։