«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Անգլիայի առաջնության 29-րդ տուրի խաղում «Արսենալից» կրած պարտությունը (0:5):
«Կարծում եմ՝ մենք այնքան էլ լավ չսկսեցինք խաղը: Մենք գոլ բաց թողեցինք, իսկ հետո դժվարացավ խաղ վերադառնալը։ Դուք չեք կարող սկսել խաղը այնպես, ինչպես մենք սկսեցինք։ Երբ «Արսենալը» խփեց երրորդ գոլը, նրանց համար հեշտ էր վերահսկել խաղը: Կարծում եմ՝ պետք է զգույշ լինել: Ինչպես երեք օր առաջ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում, մենք զգույշ չէինք, այսօր էլ նույնը եղավ։ Դժվար խաղ էր, քանի որ հիասթափեցնող է տեսնել, որ քո թիմն այդպես է խաղում: Երեք օր է անցել այն պահից, երբ մենք ֆանտաստիկ խաղ անցկացրինք «Մանչեսթեր Սիթիի» դեմ, իսկ այսօր մենք հիասթափված ենք»,- Պոչետինոյի խոսքն է մեջբերել BBC-ն։
«Արսենալը» վաստակեց 77 միավոր և գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: «Չելսին» 47 միավորով 9-րդ տեղում է։