Լոնդոնի «Արսենալի» 27-ամյա հարձակվող Գաբրիել Ժեզուսը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։
Todofichajes-ի համաձայն՝ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»:
«Ատլետիկոն» ակնկալում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձևակերպել ֆուտբոլիստի տրանսֆերը։ Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում է 70 մլն եվրո։
Լոնդոնյան ակումբի և Գաբրիելի միջև աշխատանքային պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»։