Ռոբերտո դե Զերբին հաջորդ ամառ կարող է հեռանալ «Բրայթոնից»: Լրագրող Սաշա Տավոլիերին հայտնում է, որ «ճայերն» արդեն ընտրել են իտալացու փոխարինողին։
«Բրայթոնի» ներկայիս մարզիչը գտնվում է եվրոպական մի քանի թոփ ակումբների ուշադրության կենտրոնում և կարող է լքել թիմը մրցաշրջանի ավարտից հետո։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբն արդեն նոր մարզիչ է փնտրում։ Թիվ մեկ թեկնածուն Վենսան Կոմպանին է։ Բելգիացին այժմ աշխատում է «Բարնլիում»։ «Բրայթոնն» արդեն նախնական բանակցություններ անցկացրել է Կոմպանիի հետ։
38-ամյա բելգիացին այժմ կենտրոնացած է «Բարնլիի» տեղն ԱՊԼ-ի հաջորդ մրցաշրջանում ապահովելու համար։ Նրա թիմը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում է։