«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է լոնդոնյան ակումբի պաշտպան Ռիս Ջեյմսի վնասվածքի մասին, որը նա ստացել է «Էվերթոնի» հետ Անգլիայի առաջնության 16-րդ տուրի խաղում (0:2)։
«Ես նախընտրում եմ շատ չխոսել այդ մասին: Նա շատ վրդովված է և հիասթափված, քանի որ սպասում էր, որ այս անգամ կկարողանա լիարժեք վերադառնալ խաղադաշտ։ Դա ընդունելը ժվար է:
Պետք է զգույշ լինել նման բաները գնահատելիս։ Ես անհանգստանում եմ բոլոր խաղացողների համար։ Երբ նրանք չեն խաղում, ընկճված են: Հատկապես, երբ վնասվածքները կրկնվում են նորից ու նորից: Դժվար է հանգստություն պահպանել նման իրավիճակում», — Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Absolute Chelsea-ն։
























































