Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կիսվել է «Բարսելոնայի» հայտնի հարձակողական եռանկյունու՝ «Մեսսի — Սուարես — Նեյմար» (MSN) ստեղծման մասին հիշողություններով։
««Այաքսի» դեմ խաղերից մեկում Լուիս Էնրիկեն ցանկանում էր, որ Մեսսին խաղա կեղծ 9 համարի դիրքում, քանի որ նա սովոր էր այդ դիրքին, իսկ ես ու Նեյմարը եզրերում էինք, բայց տեսանք, որ դա չաշխատեց:
Մեսսին ինձ ասաց. «Օ՜, չաղլիկ, մնա ինը համարի դիրքում և քեզ համար տեղ ազատիր աջ կողմից»: Եվ դա MSN-ի սկիզբն էր»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում fcbarcelonanoticias.com-ը:
























































